Սարատովի անտառում կենգուրու են հայտնաբերել (Տեսանյութ)
11/11/2013 20:30

Սարատովի անտառում կենգուրու են հայտնաբերել (Տեսանյութ)

Սարատովի մարզում ճանապարհով ընթացող մեքենայի դիմապակու տեսախցիկը նկարահանել է անտառից դուրս եկած սև կենգուրուի:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ` մեքենայի վարորդը ճանապարհի եզրին կանգնած կենդանուն շփոթել է նապաստակի հետ, սակայն մեքենայում գտնվող  կինը բացատրել է, որ դա կենգուրու է և փորձել է կերակրել կենդանուն բանանով:

Հավանաբար կենգուրուն փախել է ինչ-որ մասնավոր կենդանաբանական այգուց, սակայն ձմռանը կենգուրուն Սարատովի ցրտերին չի դիմանա և կսատկի:

Համացանցում տեսանյութի հետ կապված կատակներ են պտտվում, որ շուտով Մոսկվա գետի մոտ գետաձի կհայտնաբերեն:
 

Սարատովի անտառում կենգուրու են հայտնաբերել (Տեսանյութ)