Աերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային
11/11/2013 18:28

Աերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: 

Աերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային