Վենեսուելայում բնակիչները խանութներ են թալանել. Կա 500 ձերբակալված
11/11/2013 16:17

Վենեսուելայում բնակիչները խանութներ են թալանել. Կա 500 ձերբակալված

Վենեսուելայում կառավարությունը որոշել է արդարություն սահմանել կենցաղային ապրանքների շուկայում, սակայն ամեն ինչ մասսայական անկարգություներով է ավարտվել: Այս մասին հայտնում է Vesti.ru:

Կառավարությունը «անարդար» գներ սահմանելու համար իր ենթակայության տակ է վերցրել երկրի կենցաղային ապրանքների ամենամեծ խանութների ցանցը, արդյունքում ապրանքները էժանացել են կիսով չափ:

Բնակիչները այս փոփոխություններին շատ բուռն են արձագանքել: Նրանք բառի բուն իմաստով հարձակվել են խանութների վրա, և թալանել մի քանի խանութ:

Ոստիկանությունը և բանակը փորձել են զսպել «գնումների դուրս եկած» բնակիչներին, արդյունքում ձերբակալվել է 500 բնակիչ:

Թե ինչի համար է ոստիկանությունը ձերբակալել նրանց, հայտնի չէ:

 

Վենեսուելայում բնակիչները խանութներ են թալանել. Կա 500 ձերբակալված