Մովսիսյանի վնասվածքը լուրջ է
11/11/2013 20:10

Մովսիսյանի վնասվածքը լուրջ է

Մոսկվայի «Սպարտակը» հայտարարություն է տարածել` կապված հարձակվող Յուրա Մովսիսյանի վնասվածքի հետ, որի պատճառով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել օրացուցային տարվա մնացած մասը: Հիշեցնենք, որ Յուրան ստիպված էր ժամանակից շուտ ավարտել «Զենիթի» հետ խաղը, որում նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ, իսկ «Սպարտակը» հաղթեց 4:2 հաշվով:

«Զենիթի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձած Յուրա Մովսիսյանը, ցավոք, խորացրել է աջ ծնկի վնասվածքը,- նշված է հայտարարության մեջ, որը ներկայացրել է ակումբի պաշտոնական կայքը:- Ակումբի բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարտապետովի խոսքերով` Յուրան նույն ծնկի մենիսկի խնդիր արդեն ուներ: Բացառված չէ, որ նա վիրահատվի: Դեռ պարզ չէ` արդյոք Մովսիսյանը կկարողանա՞ մասնակցել այս տարվա մնացած հանդիպումներին»:

Մովսիսյանի վնասվածքը լուրջ է