.jpg)
Ն. Զոհրաբյան. Իշխան Զաքարյանին ԲՀԿ-ն դրական է վերաբերում
Մի քանի ամիս առաջ Վերահսկիչ պալատի բացահայտումներից հետո վարչապետը նախարարներին հանձնարարեց աշակերտների պես բացատրություն տալ ասուլիսների տեսքով, սակայն ոչ մի առաջընթաց չգրանցվեց, գործընթացը կիսատ մնաց: Խորհրդարանի ամբիոնից խոսելով իր խմբակցության անունից, հայտարարեց Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
ԲՀԿ-ն, շարունակեց խոսքը պատգամավորը, գտնում է, որ պետք է համագործակցել ՎՊ-ի հետ, եթե այն շարունակելու է բյուջետային գանձագողների բացահայտումը:
«ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին ԲՀԿ-ն դրական է վերաբերում»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը: