.jpg)
12/11/2013 14:30
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել
Նոյեմբերի 11-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Սասունիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում «Միկ-Շին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. Տուժածներ չկան: