Բոլիվիայում նշել են «Գանգերի օրը». Լուսանկարներ
12/11/2013 18:53

Բոլիվիայում նշել են «Գանգերի օրը». Լուսանկարներ

Յուրաքանչյուր տարի բոլիվիացիները նշում են յուրահատուկ տոն՝ «Գանգերի օրը» կամ «Նատիտասը»: Այդ օրը նրանք գերեզմաններ են բերում տանը մեծ հոգատարությամբ պահվող իրենց հարազատների գանգերը՝ օրհնության համար:

Բոլիվիայի բնակիչները վստահ են, որ մահացած հարազատների գանգերը իրենց հաջողություն են բերում: Փորձագետների կարծիքով, այդ տոնը իր ծագումնաբանությամբ պարտական է հնդկացիներին:

Տոնական օրը գանգերը զարդարում են ծաղիկներով, ծաղկեփնջերով և նույնիսկ արևային ակնոցներով: Հարազատները գանգերին «հյուրասիրում» են ծխախոտ, հյութեր, ալկոհոլային խմիչքներ:


 

Բոլիվիայում նշել են «Գանգերի օրը». Լուսանկարներ