Դոմոդեդովոյում ահաբեկչության գործով 3 հոգու ցմահ ազատազրկման են դատապարտել
12/11/2013 19:43

Դոմոդեդովոյում ահաբեկչության գործով 3 հոգու ցմահ ազատազրկման են դատապարտել

Մոսկվայի շրջանային դատարանում հրապարակվել է Դոմոդեդովոյի օդանավակայանում ահաբեկչության գործով մեղադրյալների վճիռը: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն:

Այս գործով 3 ահաբեկիչների դատապարտել են ցմահ ազատազրկման, իսկ հանցակից Ահմեդ Եվլեևին` 10 տարվա ազատազրկման:

Ցմահ ազատազրկման են դատապարտվել եղբայրներ Իսլամ և Իլեզ Յանդիևը, ինչպես նաև` Բաշիր Խամխևը:

Հիշեցնենք, որ 2011 թ. հունվարի 24-ին օդանավակայանում ամբոխի մեջ պայթյուն է եղել: Դրա հետևանքով մահացել է 37 մարդ, տուժել` 172 հոգի:

 

 

Դոմոդեդովոյում ահաբեկչության գործով 3 հոգու ցմահ ազատազրկման են դատապարտել