Դամասկոսում հայ աշակերտի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարվել
12/11/2013 12:02

Դամասկոսում հայ աշակերտի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարվել

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Ս. Թարգմանչաց հայկական վարժարանի մոտ արկ է պայթել, որի հետևանքով զոհվել է 6-ամյա հայ աշակերտ Հովհաննես Աթոքամյանը:

Դեպքի հետ կապված այսօր Դամասկոսում սուգ է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում է yerakouyn.com-ը:

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով վիրավորվել են մի քանի աշակերտներ, որոնց թվում ևս հայեր կան:

Նախորդող հրապարակում` Դամասկոսում Թարգմանչաց վարժարանի մոտ պայթյունից հայ աշակերտ է զոհվել
 

Դամասկոսում հայ աշակերտի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարվել