Խաբարովսկում ծեր շունը մեկ ամիս սպասում է տիրոջը (Տեսանյութ)
12/11/2013 20:05

Խաբարովսկում ծեր շունը մեկ ամիս սպասում է տիրոջը (Տեսանյութ)

Խաբարովսկում` Ամուր գետի ափին, ծեր շունը արդեն մեկ ամիս շարունակ ցրտին նստած` սպասում է իր տիրոջը:

Vesti.ru-ի փոխանցմամբ` մի քանի մարդ փորձել է ապաստան տալ շանը, սակայն նա չի հեռացել իր տեղից:

Ականատեսները կարծում են, որ շունը սպասում է ինչ-որ մեկին և չնայած ցուրտ եղանակին՝ հրաժարվում է հեռանալ իր տեղից:

Խաբարովսկի հեռուստաընկերությունը ռեպորտաժ է նկարահանել շան մասին, որպեսզի շան տերը տեսնի նրան հեռուստացույցով և գա նրա հետևից:
 

Խաբարովսկում ծեր շունը մեկ ամիս սպասում է տիրոջը (Տեսանյութ)