.jpg)
Մայր գետաձին ձագին փրկելու համար նետվել է փղի ոտքերի տակ (Տեսանյութ)
Նամիբիայի Վինդհուկ քաղաքում 40-ամյա լուսանկարիչ Ռիան վան Շալվիկը ականատես է եղել մայր գետաձիու հերոսական արարքին:
Գետաձիերը հանսգստանում էին լճակի մոտ, երբ նրանց է մոտենում մեծ փիղը: Գետաձիերը ոչ մի կերպ չեն արձագանքում փղի հայտնվելուն, սակայն փիղը մի պահ կատաղում է և հարձակվում գետաձիերից մեկի ձագի վրա:
Մայր գետաձին, տեսնելով ձագին սպառնացող վտանգը, ինքն իրեն նետում է փղի ոտքերի տակ՝ հնարավորություն տալով ձագին փախչել:
Փիղը կնճիթով հարվածել է գետաձուին, տապալել, սակայն գետաձին չի սատկել:
Մի քանի րոպեից հետո մայրը բազմաթիվ վնասվածքներով վերադարձել է ձագի մոտ: