Ֆիլիպինուհին ծննդաբերել է օդանավակայանի ավերակներում. Լուսանկարներ
12/11/2013 18:14

Ֆիլիպինուհին ծննդաբերել է օդանավակայանի ավերակներում. Լուսանկարներ

Ֆիլիպիններում անցած հանգստյան օրերին մոլեգնած «Հայան» թայֆունից փրկված 21-ամյա ֆիլիպինուհին ծննդաբերել է օդանավակայանի ավերակներում: Նրա ամուսինը պատմել է, որ ալիքի առաջին իսկ հարվածից քանդվել է իրենց տունը: Նրանք ժամեր շարունակ օգնության են սպասել և միայ կարողացել են բեռնատարով հեռանալ վտանգավոր գոտուց:

Կնոջ մոտ ցավերը սկսել են հենց բեռնատարում: The Daily Mail -ը գրում է, որ այդ ամբողջ ընթացքում երեխայի սպասող մայրը անգամ ջուր չի խմել: Օդանավակայանի ավերակների մոտ նրան իջեցրել են մեքենայից և կինը ծծնդաբերել է քարուքանդ եղած տարածքում` առանց համապատասխան պարագաների: Կինն ասել է, որ պատրաստվում է աղջկան մոր անունով կոչել, ով ալիքի հարվածից հետո անհետ կորած է համարվում:



Նշենք, որ այս թայֆունը վերջին 100 տարվա մեջ ամենաուժեղն է համարվել: ՄԱԿ-ի տվյալներով` ավելի քան 9.6 մլն մարդ է տուժել:


 

Ֆիլիպինուհին ծննդաբերել է օդանավակայանի ավերակներում. Լուսանկարներ