.jpg)
Նոր փոքր ՀԷԿ՝ Ջերմուկում
Նոյեմբերի 14-ին` ժամը 12.00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանում տեղի կունենան «Ջինջ Արփա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հասարակական լսումներ: ՓՀԷԿ-ը կառուցվելու է Ջերմուկ համայնքի վարչական տարածքում: Ընկերությունը ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծը ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրել է դեռ 2013թ. օգոստոսի 20-ին, սակայն ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում այն դեռևս տեղադրված չէ: Այս մասին հաղորդում է ecolur.org կայքից:
«Արփա-3» ՓՀԷԿ-ը կառուցելու ջրօգտագործման թույլտվություն «Ջինջ Արփա» ՍՊԸ-ին տվել է Ջրի ազգային խորհուրդը 2012թ. հուլիսի 31-ին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի ունցած խորհրդի նիստի ժամանակ: