.jpg)
Հետաքրքիր. Աշխարհի ամենաերկար ու ամենահին այբուբենները
Ամենաշատ տառեր ունի կխմերերենի (Կամբոջայի հիմնական բնակիչների լեզուն է) այբուբենը: Այն բաղկացած է 72 տառից:
Այբուբենը՝ որպես գրի հնչյունային արտահայտման եղանակ, ստեղծվել է մ. թ. ա. III հազարամյակի կեսերին, Էբլա քաղաքում (գտնվել է ներկայիս Սիրիայի հյուսիսում): Ամենավաղ հայտնի այբուբենը փյունիկյանն է (Փյունիկիան գտնվել է Միջերկրական ծովի արևելյան ափերին):
Փյունիկեցիներից գիրն անցել է հույներին, այնուհետև՝ հռոմեացիներին: Մեկ այլ շառավղով այն թափանցել է Արևելք, Հարավարևելյան Ասիայի խորքերը, Արևելյան Աֆրիկա և այլ վայրեր: