Այսօր  ծնվել է Օգյուստ Ռոդենը
12/11/2013 19:52

Այսօր ծնվել է Օգյուստ Ռոդենը

Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը 1840թ. նոյեմբերի 12, 1854-1857թթ. սովորել է Փարիզի նկարչության և մաթեմատիկայի դպրոցում: 

1864թ., երբ Ռոդենին մերժեցին փարիզյան Սալոնում իր առաջին աշխատանքի («Կոտրված քթով մարդը») ցուցադրումը և չընդունեցին գեղեցիկ արվեստների դպրոցում (երեք անգամ դիմել է, սակայն երեք դեպքում էլ մերժվել է) սովորելու, նա, որպես օգնական, աշխատանքի է անցնում Կարյե-Բելյոզի արվեստանոցում: 1864-1871թթ. քանդակագործ Կարյե-Բելյոզի արվեստանոցում Ռոդենը պատրաստել է դեկորատիվ քանդակներ, որից հետո մինչև 1877թ. քանդակագործ Վան Ռասբուրգի հետ մասնակցել է Բրյուսելի մի շարք շենքերի արտաքին տեսքի հարդարմանը` դեկորատիվ քանդակների միջոցով: Ռոդենի աշխատանքները պատրատվում էին տարբեր նյութերից, նա աշխատել է նաև որպես ոսկերիչ: 

Ռոդենը 1875թ. առաջին անգամ մեկնում է Իտալիա, որտեղ ծանոթանում է Միքելանջելոյի քանդակների հետ: Նրա վրա անջնջելի տպավորություն են թողնում այդ ստեղծագործությունները: Գտնվելով դրանց ազդեցության տակ` Ռոդենը ստեղծեց իր «Պարտված»-ը (1876—1877թթ.): Սակայն այս անգամ նույնպես նրան անհաջողություն էր սպասում, այս քանդակը նույնպես չի ցուցադրվում:

Կատարելով որոշակի փոփոխություն` այդ քանդակը նախկին զինվորից վեր է ածվում հրաշալի պատանու: Ռոդենն իր նոր ստեղծագործությանը նոր անվանում է տալիս` «Բրոնզե դարը»: Այս անգամ այն ցուցադրվում է և 1878թ. քանդակագործ Ռոդենի մասին արդեն շատերն էին խոսում, նա հայտնի էր, պատվերներ էր ընդունում և, որ ամենակարևորն է, նա ուներ իր արվեստանոցը:

Նա բազմաթիվ քանդակների հեղինակ է, դրանց մեծ մասը պահվում են Փարիզում` Ռոդենի թանգարանում, բայց կան բազմաթիվ կրկնօրինակներ պատրաստված բրոնզից, մարմարից, գիպսից, որոնք գտնվում են աշխարհի տարբեր թանգարաններում: Ռոդենը մահացել է 1917թ. Մեդոն քաղաքում: 

Այսօր ծնվել է Օգյուստ Ռոդենը