.jpg)
Քաղաքաշինության նախարարը նախազգուշացրել է «Գլենդել հիլզին»
Այսօր քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանն այցելել է Լոռու մարզի Գեղասար, Ծաղկաբեր և Լեռնավան գյուղական համայնքներ, որտեղ ընթանում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ կառուցվող բնակելի տների շինարարական աշխատանքներ:
Նախարարը շրջայց կատարելով երեք գյուղերում կառուցվող բնակելի տների շինհրապարկներում, արձանագրելով բնակելի տներում առկա շինարարական թերությունները, ինչպես նաև հաշվի առնելով մոտալուտ ձմեռը, խստորեն զգուշացրել է կառուցապատող «Գլենդել հիլզ» ընկերությանը` շինարարական աշխատանքները ժամանակին և որակով ավարտելու առնչությամբ, հայտնում են Քաղաքաշինության նախարարությունից: