.jpg)
Շավարշ Քոչարյան. Ազգային ժողովը չպետք է օգնի Ադրբեջանին
Հայաստանը չպետք է այս փուլում ճանաչի Ղարաբաղի անկախությունը: Սա կառավարության տեսակետն է, որը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ներկայկացրեց ՀՀ արատաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Խոսքը դե յուրե ճանաչելու մասին է, որովհետև դե ֆակտո մենք վաղուց ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, մեր հարաբերությունները կառուցվում են որպես երկու իրավահավասար սուբյեկտների հարաբերություններ: Ավելին` պետք է ասեմ, որ կա երկկողմանի 100 պայմանագիր, որոնք կարգավորում են երկու կողմերի հարաբերությունները»,- մանրամասնեց փոխնախարարը և հավելեց, թե Հայաստանում բոլորի նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, որը նաև բանակցային գործընթացում է:
«Մենք ամենևին կողմ չենք, որ ճանաչելով՝ մնանք միայնակ, ինչպես դա եղավ Կիպրոսի դեպքում: Բանակցությունները գնում են Մինսկի խմբի ձևաչափով, և այն հանգամանքը, որ առաջաընթաց չկա, պայմանավորված է միայն մեկ հանգամանքով՝ Ադրբեջանի դիրքորոշումով: Եվ քանի դեռ այդ դիրքորոշումն այդպիսին է, դա նշանակում է, որ պահպանվելու է ստատուս քվոն այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը խելքը գլուխը չհավաքի»,- ասաց Շ. Քոչարյանը:
Շարունակելով խոսքը` Շ. Քոչարյանն ասաց, որ օր չկա, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շուրթերից չհնչի խաղաղ կարգավորման տարբերակը. «Դա զսպաշապիկ է Ադրբեջանի համար, հասկանալի է, որ որևէ արկածանխնդրություն անմիջապես հակադարձ հարված է ստանալու արդեն անվտանգության տեսանկոյւնից: Ադրբեջանի երազանքն է ձերբազատվել այդ ձևաչափից կամ առնվազն լղոզել այդ ձևաչափը: Խնդիրն ամենևին նրանում չէ, որ մենք վախվխած ենք պատերազմից, ցանկացած առողջ մարդը երբեք չի ձգտի պատերազմի, եթե դա քո հայրենիքի պաշտպանության խնդիրը չի: Այդ տեսակետից մենք քաջ գիտակցում ենք, որ այն ինչն այսօր Ադրբեջանը հայտարարում է՝ առավելություն ռազմական ծախսերի, և այլն, և այլն, 90-ականներին այդ հարաբերակցությունն անհամեմատ ավելի շատ շեղվում էր դեպի Ադրբեջան, արդյունքը տեսանք: Այդ տեսակետից ներկա փուլում ճանաչումը լավ առիթ է Ադրբեջանի համար՝ ձերբազատվել Մինսկի խմբի ձևաչափից: Հայաստանի Ազգային ժողովը չպետք է այդ հարցում օգնի Ադրբեջանին»,- եզրափակեց ծոսքը Շ. Քոչարյանը:
Նախորդող հրապարակում` ԱԺ-ն քննարկում է ԼՂՀ ճանաչելու մասին օրինագիծը