.jpg)
«Հայան» թայֆունի հետևանքով տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ չկան
Ֆիլիպինների Հանրապետության տարածքում տեղի ունեցած տարերային խոշոր աղետի հետևանքով ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ֆիլիպինների Հանրապետության Աղետների կոորդինացման ազգային կոմիտեի հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ . նոյեմբերի 11-ի ժամը 19.30-ի դրությամբ, «Հայան» թայֆունի հետևանքով զոհվածների և տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Ֆիլիպիններում մոլեգնած «Հայան» թայֆունը ամենակործանարարն է դարձել վերջին 100 տարիների ընթացքում:
Ըստ ՄԱԿԻ տվյալների` այն վնաս է հասցրել 9,8 մլն մարդու: