Վան Պերսին չի օգնի Հոլանդիայի հավաքականին
12/11/2013 18:05

Վան Պերսին չի օգնի Հոլանդիայի հավաքականին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին Վան Պերսին չի կարողանա օգնել Հոլանդիայի ազգային հավաքականին` Ճապոնիայի և Կոլումբիայի ընտրանիների հետ կայանալիք հանդիպումներում:

Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, Հոլանդիայի ընտրանու բժշկական շտաբը Ռոբինին որոշել է տուն վերադարձնել, քանզի «Արսենալի» (1:0) հետ խաղում վերջինս վնասվածք էր ստացել:

Հավելենք, որ ավելի վաղ կրկին վնասվածքի պատճառով շարքից դուրս էին մնացել Յորդի Կլասին, Սիմ դե Յոնգն ու Դիրկ Կայտը:
 

Վան Պերսին չի օգնի Հոլանդիայի հավաքականին