Դպրոցի մոտ բեռնատար է շրջվել
13/11/2013 13:36

Դպրոցի մոտ բեռնատար է շրջվել

Այսօր՝ ժամը 01.38-ին, ԱԻՆ լրատվական ծառայությունն ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ թիվ 10 դպրոցի մոտակայքում բեռնատար է կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Սկանյա» մակնիշի (վարորդ՝ Լ. Ց., ծնվ. 1972 թ.) բեռնատար ավտոմեքենան՝ բեռնված դատարկ տարաներով, ընկել է ջրագծերի համար նախատեսված խրամուղին. տուժածներ չկան:

Դպրոցի մոտ բեռնատար է շրջվել