.jpg)
Պատգամավորից` ռեկտոր. Խաչիկ Հարությունյանը կաշխատի ՀԱՊԿ ակադեմիայում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը վայր է դնում պատգամավորական մանդատը:
Լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտնեց, որ Խ. Հարությունյանը լինելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր: Նա նշեց, որ Հայաստանում ձևավորվում է նման ակադեմիա, և իր կուսակիցը, ՀՀ Նախագահի որոշմամբ, նշանակվելու է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր։
Իսկ թե խորհրդարանում ով է փոխարինելու Խաչիկ Հարությունյանին, Հ. Բիշարյանը պատասխանեց, որ կփոխարինի նա, ով ցուցակում հաջորդում էր Խ. Հարությունյանին: