.jpg)
Հոլանդացի դիզայներները ստեղնաշարով ջինսեր են ստեղծել. Լուսանկարներ
Հոլանդացի դիզայներները QWERTY ստեղնաշարով, անլար մկնիկով և բարձրախոսներով ջինսեր են ստեղծել: Beaty and the Greek կոչվող սարքը միանում է համակարգչին Bluetooth-ի և USB-ի օգնությամբ:
Ջինսերի հեղինակներ Էրիկ դե Նիյսի և Թիմ Սմիթի խոսքերով, ջինսերով կարելի է ազատ շրջել և չկորցնել կապը համակարգչի հետ: Մկնիկը պահվում է ջինսի հետևի գրպանում: Նիյսի խոսքով, եթե ջինսերը սկսեն մեծ ծավալերով արտադրվել, ապա դրանց գինը շուկայում կկազմի 400 դոլար:
Նշենք, որ նմանատիպ ջինսեր էր փորձում արտադրել նաև հանրահայտ Levis ընկերությունը դեռևս 2006թ.-ին:



