«Սև այրին» սպանել է ամուսնուն և 1 տարի նրա փոխարեն դերասանի ներկայացրել
13/11/2013 18:26

«Սև այրին» սպանել է ամուսնուն և 1 տարի նրա փոխարեն դերասանի ներկայացրել

Վորոնեժում 50-ամյա կինը խոստովանել է, որ սպանել է իր տնային տնտեսուհուն և ամուսնուն, ու վերջինիս փոխարեն 1 տարի որպես ամուսին ներկայացրել դերասանի: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Արտաքուստ հաջողակ և ինքնավստահ բիզնես-լեդին իր տնային տնտեսուհու հետ միասին բանկերում կեղծ փաստաթղթերով վարկ է ձևակերպել և կիսել գումարը, մինչև որ մի օր համաձայնության չեն եկել: Կինը նրան սպանել է ու պոլիէթիլենային տոպրակով խեղդել ջրհորում: 

Կինը անսպասելիորեն խոստովանել է, որ իր ամուսնուն, որի հետ ապրել է 10 տարի, ևս 2010 թ. ինքն է սպանել, քանի որ, նրա խոսքով, վերջինս հաճախ սկանդալներ է կազմակերպել և հարբել:

Սակայն իրավապահների կարծիքով` այստեղ ոչ թե խմիչքն է դեր ունեցել, այլ այն, որ ամուսինը երկու բնակարան է ունեցել և հողամաս:

Նա իր ամուսնուն ևս պոլիէթիլենի մեջ է փաթաթել և այրել: Փաստաթղթերով նա մահացել և հուղարկավորվել է, սակայն նրա մարմինը չի հայտանբերվել նշված գերեզմանոցում:

Ամուսնու մահվանից հետո այրին օգտվել է նրա կարողությունից: Նոտարի մոտ գործարք կնքել նրան օգնել է ծանոթ դերասանը, որի դեմքը այն աստիճանի են գրիմով ծածկել, որ հնարավոր չի եղել նրան ճանաչել: Նրանք նոտարին հայտնել են, որ վերջինս այրվել է և այդ պատճառով էլ ամբողջովին գիպսի մեջ է:

Իր պլանների մասին «սև այրին» պատմել է միայն որդուն, որը ևս կասկածյալների շրջանակում է այժմ: 

Ավելի վաղ իր մահով մահացել է կնոջ առաջին ամուսինը, սակայն սա ևս ճշտման ենթակա տեղեկություն է:

«Սև այրին» սպանել է ամուսնուն և 1 տարի նրա փոխարեն դերասանի ներկայացրել