«Տիկին Փոստանջյան, տե՞նց ա ընդունված՝ ստեղ ինչ ասում եք՝ անցնում ա»
13/11/2013 17:54

«Տիկին Փոստանջյան, տե՞նց ա ընդունված՝ ստեղ ինչ ասում եք՝ անցնում ա»

«Տիկին Փոստանջյան, տե՞նց ա ընդունված, որ ստեղ ինչ ասում եք՝ անցնում ա՞: Եթե Բեգլարյան Գագիկը ուզենար մոնոպոլիա ստեղծեր, ըստ օրենքի նախագծի տաքսիստների աշխատանքն այսքան չէր պարզեցվի, այլ՝ կբարդացվեր, որպեսզի ոչ բոլորը հնարավորություն ունենային աշխատել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի՝ տաքսիստների վերաբերյալ հարցին, ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նախարարը նշեց, որ սովորական, պարզ տրամաբանություն է պետք հասկանալու համար, որ տաքսու վարորդի աշխատանքն այնքան է պարզեցվել, որ յուրաքանչյուրը կարող է դիմումով ներկայանալ ՏԿՆ և աշխատել որպես տաքսու վարորդ.

«Պարզեցվել է այնպես, որ ամեն ոք կարող է տաքսու վարորդ աշխատել, իսկ որ այդ պարզեցմամբ ես պատրաստվում եմ մոնապոլիա ստեղծել, դա արդեն տրամաբանությունից դուրս է, դա ճիշտ չի»,- ասաց Գ. Բեգլարյանը՝ ավելացնելով, որ տաքսիստները նույնիսկ շնորհակալություն են հայտնում ՏԿՆ-ին՝ պարզեցման համար:

Նա խորհուրդ տվեց Փոստանջտյանին տաքսի նստել և զրուցել տաքսիստների հետ: Ի պատասխան Զարուհի Փոստանտջյանն ասաց, որ հենց այսօր մի տաքսիստ բողոքել է նշված պարզեցված պայմաններից:

«Այդ դյուրին պայմանները ստեղծում եք հենց Ձեզ համար, Ձեր մոնոպոլիան զարգացնելու համար»,- դիմելով նախարարին՝ ասաց Փոստանջյանը:

«Տիկին Փոստանջյան, այսօրվանից հետո եթե նստեք տաքսի ինձ թվում է արդեն կասեք, որ տաքսիստը սխալ գիտի, որովհետև արդեն հասկացաք, չէ, որ պարզեցվում է տաքսիստ-իշխանություն հարաբերությունը և դա մոնոպոլիա երբեք չի կարող ստեղծել: Հիմա, ինձ թվում է, դուք ունեք այն ազնվությունը, որ յուրաքանչյուր տաքսիստ, որ ունի այս հարցի վերաբերյալ թյուրըմբռնում, նրան հակառակում կհամոզեք, որի համար շատ շնորհակալ եմ »,- իր խոսքը եզրափակեց Գագիկ Բեգլարյանը: 

«Տիկին Փոստանջյան, տե՞նց ա ընդունված՝ ստեղ ինչ ասում եք՝ անցնում ա»