Հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում՝ վրացական քաղաքացիության համար
13/11/2013 20:51

Հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում՝ վրացական քաղաքացիության համար

Վրաստանի նախագահի նստավայրի մոտ երեկ հարյուրավոր մարդիկ հերթ էին կանգնել՝ Վրաստանի քաղաքացիություն ստանալու նպատակով դիմում ներկայացնելու համար:

Նման հնարավորություն ստեղծվել էր Միխեիլ Սաակաշվիլիի որոշումից հետո, որով երկրի դեռ գործող ղեկավարը խոստացել էր նախագահական իր լիազորությունները դադարելուց առաջ պարզեցված կարգով բոլոր ցանկացողներին քաղաքացիություն շնորհել:

Երեկ դիմումների ընդունման վերջին օրն էր, իսկ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը` բավականին մեծ, ուստի նախագահի անվտանգության աշխատակիցներին մեծ դժվարությամբ էր հաջողվում հանդարտեցնել հերթում կանգնած մարդկանց, որոնցից շատերն այլազգի ներկայացոիցիչներ էին, որոնք վրացերեն գեթ մեկ բառ չգիտեին:

Ի դեպ Մ. Սաակաշվիլին այդ որոշումն ընդունել էր այն բանից հետո, երբ տեղեկացել էր, որ Արդարադատության նախարարությունը մերժում է Վրաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմած անձանց դիմումների մեծ մասը:

Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում Վրաստանի նախագահը մի քանի հազար օտարերկրացիների արդեն իսկ շնորհել է Վրաստանի քաղաքացիություն, որոնց թվում են երկու հազարից ավելի թուրքեր: 

Հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում՝ վրացական քաղաքացիության համար