Սարգսյան-Ալիև հանդիպումից սպասումները մեծ չեն
13/11/2013 09:13

Սարգսյան-Ալիև հանդիպումից սպասումները մեծ չեն

«Հրապարակի» իրենց տեղեկություններով, Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա Վիեննայում կամ Ցյուրիխում` նոյեմբերի 19-ին: Հանդիպումից սպասումները մեծ չեն, ըստ փորձագետների` այն հանդիպում է հանդիպման համար: Ամերիկյան կողմը ցանկանում է արձանագրել, որ բանակցային գործընթացը փակուղում չէ, այն իրենց վերահսկողության տակ է, միաժամանակ փորձում է զսպել Ռուսաստանին` Ղարաբաղի նկատմամբ օս-աբխազական սցենարը կիրառելու հնարավորությունը:

Ի դեպ, հանդիպումից առաջ` նոյեմբերի 18-ին, Իլհամ Ալիևը կգնա Կիև, իսկ Ս. Սարգսյանը երեկ մեկնել է Արցախ: «Հրապարակի» տեղեկություններով, «հայկական կողմը սպասվող հանդիպման ժամանակ պնդելու է Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու թեզը: Հիշեցնենք, որ դեռ Քոչարյանի օրոք Ղարաբաղը դուրս էր մղվել բանակցային գործընթացից»,- նշել է թերթը:
 

Սարգսյան-Ալիև հանդիպումից սպասումները մեծ չեն