Սիրիայում կռվում են էթնո-դավանական սկզբունքով ձևավորված խմբավորումներ (+18)
13/11/2013 20:16

Սիրիայում կռվում են էթնո-դավանական սկզբունքով ձևավորված խմբավորումներ (+18)

Մի քանի դիտարկում «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման կողմից համացանցում տեղադրված տեսանյութի հետ կապված (տեսանյութը պարունակում է սահմռկեցուցիչ կադրեր, ուստի այն դիտել ցանկացողներին խորհուրդ կտամ ուղղորդվել դիտարկումներիս մեջ նշված ժամանակացույցով):

1. 01:30-01:50՝ իսլամականների կողմից խբվում է բավական բարձր հեռավորության վրա թռչող ուղղաթիռ: Այդ բարձրության վրա թռչող ինքնաթիռներին կամ ուղղաթիռներին հնարավոր է խոցել միայն ժամանակակից ՀՕՊ միջոցներով, որոնց իսլամականները տիրապետում են:

2. 04:10-04:20՝ իսլամականների հենց հարևանությամբ պայթող ռումբը ոչ մի ազդեցություն չի թողնում զինյալների վրա, և նրանք ոնց կանգնած էին, այդպես էլ կանգնած մնում են իրենց տեղերում: Հետևաբար, ևս մեկ անգամ համոզվում ենք, որ իսլամականների ռազմական բարձր պատրաստվածություն և ռազմական երկար ճանապարհ են անցել:

3. 07:30-08:50՝ իսլամական խմբավորման ղեկավարը՝ Աբու Ումար աշ-Շիշանին, ներկայացնում է ռազմական գործողությունների ընթացքը՝ շեշտելով, որ դրանք ընթանում են Հալեպից արևելք ընկած տարածքներում (Հալեպից մոտ 7-9 կմ), և իսլամականների հետագա ծրագրերում է դեպի հյուսիս շարժվելը: Սա վկայում է ծագումով չեչեն Աշ-Շիշանիի ԻՇԻՊ-ի առանցքային դերակատարներից մեկը լինելու հանգամանքը, ում գլխավորությամբ գործող խմբավորման վրա է դրված Սիրիայի հյուսիսային շրջաններում կառավարական ուժերի դեմ վարվող ջիհադական պայքարի ղեկավարումը:

4. Մեկ դիտարկում ևս՝ Աշ-Շիշանիի խոսքի ժամանակ (07:45-07:50) ռադիոկապի միջոցով լսվում է ռուսերեն խոսք, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Սիրիայում կռվում են էթնո-դավանական սկզբունքով ձևավորված խմբավորումներ (այդ խմբավորումների մեջ մեծ թիվ են կազմում ծագումով Չեչնիայից, Դաղստանից, Ադրբեջանից և այլ կովկասյան տարածքներից եկած ջիհադականները): 

Սիրիայում կռվում են էթնո-դավանական սկզբունքով ձևավորված խմբավորումներ (+18)