Թբիլիսիում թուրքական և արաբական ակումբներում վրացիների մուտքն արգելվում է
13/11/2013 19:42

Թբիլիսիում թուրքական և արաբական ակումբներում վրացիների մուտքն արգելվում է

Թբիլիսիում վրացի երիտասարդներն ակցիաներ են կազմակերպել թուրքական և արաբական գիշերային ակումբերի դեմ, որոնց տնօրենների  որոշմամբ արգելվել է տվյալ ակումբներ ազգությամբ վրացի տղամարդկանց մուտքը: Ակցիայի մասնակիցներին զայրացրել է այն հանգամանքը, որ հայրենի երկրում իրենց արգելում են հաճախել գիշերային ակումբ:

Ակտիվիստները քննադատել են թուրքական և արաբական գիշերային ակումբների գործելաոճը` գնահատելով դա որպես ազգային խտրականության դրսևորում: Գիշերային ակումբների մոտ հավաքված վրացի երիտասարդները անպարկեշտ արտահայտություններ և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել վերոնշյալ անարդարությունն իրականացնող օտարազգիների հասցեին, որի արդյունքում վիճաբանություն է տեղի ունեցել ակումբներից մեկի աշխատակիցների և հավաքվածների միջև:

Հավաքի մասնակիցների խոսքով` իրենց նյարդայնացնում է Վրաստան այցելող թուրքերի, արաբների ու պարսիկների վարքը, սակայն, որպես հյուրընկալ ժողովուրդ, իրենք անտեսում են այդ հանգամանքը, սակայն եթե իրավիճակը չփոխվի, վերոնշյալ վարք դրսևորողները կարժանանան համապատասխան վերաբերմունքի:

Դեռ մի քանի օր առաջ վրացի երիտասարդները տեղեկություն էին տարածել, որ Թբիլիսիում գործող թուրքական և արաբական ակումբներում իրենց մուտքն արգելվում է, և կոչ արել քաղաքային իշխանություններին լուծել այդ խնդիրը, սակայն, չարժանանալով արձագանքի, նրանք որոշել են կազմակերպել բողոքի ակցիաներ: 

Թբիլիսիում թուրքական և արաբական ակումբներում վրացիների մուտքն արգելվում է