Վարչապետի պատասխանները Տիգրան Ուրիխանյանին`«Հնարավոր է. Ոչ»
13/11/2013 20:05

Վարչապետի պատասխանները Տիգրան Ուրիխանյանին`«Հնարավոր է. Ոչ»

«Վարչական շենքերի ի՞նչն է վերանորոգվում, ի՞նչ պայմաններ են բարելավում, ո՞ւմ համար: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանեց, որ ֆասադի վերանորգում, տանիքների վերանորգում: Երկու օր առաջ մի դպրոց էի գնացել՝ հանրակրթական գործող դպրոց, որը գտնվում է ռազմական պատերազմական գործողությունների զոհ դարձած օբյեկտի կարգավիճակում: Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան, որ ֆասադներ չունեն, առողջության առաջնային պահպանման կենտորններ կան, որ տարրական պայմաններ չունեն: Օ ՜կառավարություն, հարց եմ ուզում տալ. Միթե հնարավո՞ր չէր այդ երկու հարյուր մլն-ն՝ հետաձգելով տանիքների ու ֆասադների վերանորգումը, տալ մանուկներին, հիվանդ երեխաներին: Ես կարծում եմ՝ սա ամենակարևոր հարցն է»,- նման հարց ուղղեց վարչապետ Տիգրան Սարգսյանին ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց կարճ. «Հնարավոր է»:

Վարչապետի պատասխանը, սակայն, չգոհացրեց պատգամավորին, նա ավելացրեց.

«Կհանե՞ք այդ գումարները, որպեսզի Վանանդ գյուղի դպրոցը, Չարբախի պոլիկլինիկան, Արարատի հանրակրթական դպրոցը վերանորոգվեն այս տարվա բյուջեով»:

Վարչապետը պատգամավորին հարցրեց. «Ավարտեցի՞ք: Ոչ»: 

Վարչապետի պատասխանները Տիգրան Ուրիխանյանին`«Հնարավոր է. Ոչ»