Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
13/11/2013 11:03

Լեռնային շրջաններում ձյուն կտեղա

Այսօր հանրապետության տարածքում կդիտվի առավելապես ամպամած եղանակ, ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ինտենսիվ, լեռներում հնարավոր է` ձյան տեսքով: Քամին` 5-10մ/վրկ: Ուշադրություն. առանձին վայրերում հավանական է մառախուղ և ցածր տեսանելիություն:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կրկին կնվազի: Հինգշաբթի կդիտվի տեղումների դադար և օդի ջերմաստիճանի բարձրացում, բայց ընդամենը 1-2 օրով: Հանգստյան օրերին կրկին հավանական են տեղումներ:

Երևանում սպասվում է մեծ մասամբ ամպամած եղանակ, պարբերաբար սպասվում է անձրև, հնարավոր է մառախուղ և ցածր տեսանելիություն: Ցերեկը սպասվում է +11+13, երեկոյան +7+9 աստիճան տաքւոթյուն: 

Լեռնային շրջաններում ձյուն կտեղա