Արմավիրում մեքենան բախվել է ծառին ու շրջվել. Վարորդը հիվանդանոցում է
14/11/2013 19:57

Արմավիրում մեքենան բախվել է ծառին ու շրջվել. Վարորդը հիվանդանոցում է

Այսօր՝ժամը 18.29-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ Արմավիրի մարզի Արմավիր-Երևան ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտո­ճա­նապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և կողաշրջվել:

Պարզվել է, որ Արմավիր-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից, բախվել ծառին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ Հ. Կ.-ն (ծնվ. 1987թ.), ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Մեծամոր քաղաքի հիվանդանոց:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
 

Արմավիրում մեքենան բախվել է ծառին ու շրջվել. Վարորդը հիվանդանոցում է