Հրթիռակոծվել է Հալեպի հայաբնակ թաղամասը. Վիրավորների թվում 5 հայ կա
14/11/2013 12:07

Հրթիռակոծվել է Հալեպի հայաբնակ թաղամասը. Վիրավորների թվում 5 հայ կա

Նախօրեին` կեսօրից հետո, հրթիռակոծվել է Հալեպի հայաբնակ Վիլլաներ թաղամասը: Այս մասին հաղորդում է yerakouyn.com-ը` հղում անելով «Բերիոյ նյուզին»: 

Հրթիռակոծման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Արդեն հայտնի է, որ վիրավորների թվում առնվազն 5 հայ կա` Հակոբ Դավոյան, Հարութ Պազարպաշյան, Րաֆֆի Պերպերյան, Ջորջ Գևորգ և Տիգրան Մանուկյան: 

Բոլոր վիրավորները տեղափոխվել են Հալեպի համալսարանական հիվանդանոց: 

 

Հրթիռակոծվել է Հալեպի հայաբնակ թաղամասը. Վիրավորների թվում 5 հայ կա