«Արցախբանկը» առաջարկել է Տոնուսի խաբված բնակարանատերերին վերագնել տները
14/11/2013 18:25

«Արցախբանկը» առաջարկել է Տոնուսի խաբված բնակարանատերերին վերագնել տները

Այսօր «Տոնուսի» խաբված բնակարանատերերը ներխուժել են Երևանում գտնվող «Արցախբանկի» մասնաճյուղերից մեկը, քանի որ օրեր առաջ բանկը իրենց անընդունելի առաջարկ է արել:

Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրանից մեկը` Զոյա Պետրոսյանը:

«Օրեր առաջ մենք հանդիպեցինք բանկի աշխատակիցների հետ, որոնք առաջարկում են գնել մեր բնակարանները` քառակուսի մետրը` 900 ԱՄՆ դոլարով: Այն դեպքում, երբ մենք մեր բնակարանների համար արդեն վճարել ենք քառակուսի մետրի համար 400 ԱՄՆ դոլար»,- ասաց նա: 

Նրա խոսքով` այսօր իրենց խոստացել են շաբաթ օրը հանդիպում կազմակերպել բանկի ղեկավարության հետ` ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Գործով սնանկության կառավարիչ նշանակված Հրանտ Ղամբարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրեն ստույգ հայտնի չէ բնակիչների դժգոհության պատճառը, սակայն գործի քննությունը նորմալ ընթանում է:

«Միգուցե, իրենց բանկի առաջարկած պայմանները չեն բավարարել, որովհետև բնակարանատերերից մի քանի հոգի այդ առիթով ինձ դժգոհել են»,- ասաց նա:

Նշենք, որ Aysor.am-ը մի քանի ժամ շարունակ փորձում էր մեկնաբանություն ստանալ «ԱրցախԲանկից»: Պարզվեց, որ որևէ մեկը իրավասու չէ լրագրողների հարցերին պատասխանելու` ո՛չ Արցախում, ո՛չ էլ Երևանի որևէ գրասենյակում:

Խմբագրությունը պատրաստ է հրապարակել նաև բանկի պատասխանը այս դեպքի առնչությամբ:

Նախորդող հրապարակում` «Տոնուսը» սնանկ է ճանաչվել

«Տոնուսի» դեմ բողոքող բնակիչները նորից Ֆինանսների նախարարության դիմաց էին

 

 

«Արցախբանկը» առաջարկել է Տոնուսի խաբված բնակարանատերերին վերագնել տները