.jpg)
Բելգիայում «գրքային դոմինոյի» ռեկորդ է սահմանվել (Տեսանյութ)
Բելգիացի գրադարանավարները համաշխարհային ռեկորդ են գրանցել՝ գրքերից կազմելով ամենաերկար դոմինոյի շղթան:
Topnews.ru-ի փոխանցմամբ` 5.000 հատոր գրքերը շարվել է կամավորների օգնությամբ, իսկ «գրքային դոմինոյի» երկարությունը կազմել է 614 մետր:
Նշվում է, որ գրքերը ընկնելով ձևավորել են «ընթերցանություն» և «գիրք» բառերը:
Նշվում է, որ ակցիայի մասնակիցները ցանկացել են հանրության ուշադրությունը գրավել գրադարանների ֆինանսավորման և գրագիտության խնդիրների վրա: