Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին
14/11/2013 20:22

Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին

Հնդկաստանում մարդատար գնացքը բախվել է փղերի խմբին: Ինչպես հայտնում է ria.ru-ն, երկաթգծի վրա վթարի պահին 40 փիղ է եղել: Սատկել է 6 փիղ, 10-ը վնասվածքներ են ստացել:

Փրկարարները մի քանի ժամ փորձել են օգնել կենդանիներին, ինչի արդյունքում ժամանակավորապես կաթվածահար է եղել տվյալ հատվածի երթևեկությունը:

Հնդկաստանում վերջին շրջանում պարբերաբար երկաթգծի վրա նման պատահարներ են տեղի ունենում: Մայիսին Բենգալի նահանգում գնացքի անիվների տակ սատկել է 3, իսկ անցած տարի Օրիսա նահանգում՝ 10 փիղ:
 

Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին