.jpg)
Գագիկ Բեգլարյան. Մարզային տրանսպորտը չի թանկանա
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ կարճ ճեպազրույց ունեցավ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Կարող ենք նշել, որ Գագիկ Բեգլարյանը կառավարության գլխավոր մուտքից անցնում և լրագրողների հետ ճեպազրույց է ունենում միայն այն ժամանակ, երբ մամուլին փոխանցելու որևէ հարց կա:
Այս անգամ խնդիրը տաքսիստներն էին: Գագիկ Բեգլարյանը փոխանցեց, որ վաղը` նոյեմբերի 15-ին, ժամը 15:00-ից նախարարության աշխատակիցներն ու անձամբ նախարարն ընդունելու են տաքսիստներին` պատասխանելու նրանց կողմից բարձրացված հարցերին: Ներկայացվելու է նաև ոլորտի բարեփոխումները. «Ամեն ինչ արվել է ի օգուտ տաքսու վարորդների»:
Իսկ տրանսպորտի թանկացումնե՞րն էլ են ի օգուտ ժողովրդի, դիտարկմանը, պատասխանեց. «Մարզային տրանսպորտի մասին վստահաբար կարող եմ ասել, որ թանկացումներ չի լինի»:
Նախորդող հրապարակում՝ «Տիկին Փոստանջյան, տե՞նց ա ընդունված՝ ստեղ ինչ ասում եք՝ անցնում ա»