Գերմանիայի կենդանաբանական այգում կուբայական կոկորդիլոսին Ֆիդել են անվանել
14/11/2013 20:15

Գերմանիայի կենդանաբանական այգում կուբայական կոկորդիլոսին Ֆիդել են անվանել

Գերմանիայի Հոյեսվերդ քաղաքի կենդանաբանական այգում Կուբայից բերված կոկորդիլոսի ձագին նախ Ֆիդել են անվանակոչել, ապա` բողոքների պատճառով, փոխել են նրա անունը: Այս մասին գրում է The Local-ը:

Կենդանաբանական այգու տնօրինությունը բացատրել է, որ կենդանուն կոչել են Ֆիդել անունով, որպեսզի դա հուշի նրա կուբական ծագման մասին: Ընդ որում, տնօրինությունը նշել է, որ Ֆիդել անունը ոչ մի կերպ կապված չէ Կուբայի նախկին ղեկավարի հետ:

«Սա պարզապես լատինամերիկյան անուն է»,- հայտարարել էր տնօրինությունը:

Փոխարենն այգու աշխատակիցները կենդանուն պարզապես կոչում էին Կաստրո:

Այցելուների բողոքներին տեղի տալով՝ քաղաքի իշխանությունները, որոնք ֆինանսավորում են կենդանաբանական այգու գործունեությունը, պահանջել են, որ կենդանու անունը փոխվի.

«Մենք իսկապես չէինք ցանկանում ոչ մեկին վիրավորել, այդ իսկ պատճառով փոխում ենք կենդանու անունը»,- հայտարարել է կենդանաբանական այգու տնօրինությունը:
 

Գերմանիայի կենդանաբանական այգում կուբայական կոկորդիլոսին Ֆիդել են անվանել