.jpg)
Բագրատյանը պահանջում է կառավարության հրաժարականը
ԱԺ-ն նպաստում է, որ կառավարության ներկայացրած բյուջեն լիովին չքննարկվի: Խորհրդարանում մտերի փոխանակության ժամանակ, խոսելով հաջորդ տարվա բյուջեի մասին, հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ներկայացված բյուջեն ուղղակի բառերի կույտ է, ոչինչ չասող անիմաստություն»,- ասաց Բագրատյանը:
Խոսելով հաջորդ տարվա բյուջեի և Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու միջև կապի մասին՝ Հ. Բագրատյանը նշեց, որ եթե Հայաստանը իսկապես որոշել է անդամակցել ՄՄ-ին ապա կառավարությունը հսկայական անելիք ունի: «Կառավարությունը պետք է քննարկի մքասային ոլորտի այն փոփոխությունները, որոնք կլինեն ՄՄ-ին անդամակցելու արդյունքում: ՄՄ-ին անդամակցելու պարագայում՝ բյուջեում կլինեն էական փոփոխություններ»,- ասաց ՀԱԿ պատգամավորը:
Ներկայացնելով իր դիտողությունները՝ Բագրատյանը պատգամավներին հորդորեց դեմ քվեարկել բյուջեին և պահանջել կառավարության հրաժարականը: