Լուսաձորցի ընտանիքը ձմռան շեմին անտուն է մնացել. Օգնություն է պետք
14/11/2013 20:07

Լուսաձորցի ընտանիքը ձմռան շեմին անտուն է մնացել. Օգնություն է պետք

Այս տարվա սեպտեմբերի 9-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Լուսաձոր գյուղում: Այրվել է Ատոմ Սիմոնյանի բնակարանը: Տանտերը հասցրել էր փրկել լ երեք երեխաներին և երկրորդ կարգի հաշմանդամ մորը՝ 63-ամյա Սեդա Սիմոնյանին, իսկ թե ինչ մնաց բնակարանից, կարող եք տեսնել լուսանկարներում:

Հիմա նրանք ապրում են իրենց բարեկամի տանը, ով Ռուսաստանում է և շուտով պետք ընտանիքով հետ վերադառնա Հայաստան, հետևաբար ընտանիքը հայտնվելու է փողոցում:

Սմբատ սարկավագն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Ատոմի մայրը՝ տիկին Սեդան, նոր է ողնաշարարի վիրահատություն տարել, խնամքի ու բուժման կարիք ունի: Ատոմը և իր կինը մշտական աշխատանք չունեն և տունը վերակառուցելու գործում ակընկալում են բարի մարդկանց  օգնությանը: Նա նաև դիմել է բանկերի երկարաժամկետ վարկ վերցնելու խնդրանքով, սակայն մերժել են, նշելով, որ վարկը երիտասարդների համար է:

 

Ձեր օգնությունը կարող եք ուղարկել սույն հաշվեհամարներով՝

ԿՈՆՎԵՐՍ անկ հ/հ 1930044804170100
ՅՈՒՆԻԲԱՆԿ հ/հ 9051410200786283/ 24100234040400
Հարցերի և և այլ տեղեկատվության համար դիմեք ինձ +374 77 818 743 հեռախոսահամարով կամ անհատական նամակով:
 

Լուսաձորցի ընտանիքը ձմռան շեմին անտուն է մնացել. Օգնություն է պետք