Հայաստանը կդիմի «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակ
14/11/2013 11:36

Հայաստանը կդիմի «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակ

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերների» շրջանակում իրականացված ծրագիրի արդյունքները ու այն գնահատել Է՝ արդյունավետ:

«Քանի որ բոլոր նպատակները ի կատար են ածվել, մենք ունենք հնարավորություն դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին»,- ասաց վարչապետը՝ հիշեցնելով, որ կարող էին դիմել կառույցին այն ժամանակ, եթե տարվա ընթացքում դրական ցուցանիշներ արձանագրվեին և Հայաստանը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատական:

«Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր»,- շեշտեց Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին կրկին դիմել Վաշինգտոնում գտնվող «Հազարամյակի մարտահրավերներին»` ֆինանսական միջոցներ ստանալու համար:

Միաժամանակ վարչապետը փոխանցեց, որ ֆինանսական միջոցներ ստանալու հավանականությունը այնքան էլ մեծ չէ, քանի որ ֆինանսական միջոցների համար դիմող երկրների թիվը մեծ է: 

Հայաստանը կդիմի «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակ