Ռիբերին զգում է երկրպագուների աջակցության կարիքը
14/11/2013 18:54

Ռիբերին զգում է երկրպագուների աջակցության կարիքը

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով «Ոսկե գնդակի» գլխավոր թեկնածուներից մեկն է, հայտարարել է, որ ինքն զգում է հասարակության աջակցության կարիքը: Նրա խոսքերով` ֆրանսիացի երկրպագուներն ավելի շատ երկրպագում են Ռոնալդուին և Մեսսիին, քան իրեն: Այս մասին տեղեկացնում է «Le 10 Sport»-ը:

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ կլինե՞մ հետնապահների թվում: Դժվարանում եմ պատասխանել: Խոստովանում եմ, որ կարող էի ավելի շատ աջակցություն ստանալ, քան հիմա: Երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ֆրանսիայում բոլորը երկրպագում են միայն Ռոնալդուին և Մեսսիին:

2013 թ. ինձ համար հաջող է ընթանում. «Բավարիայի» հետ միասին բազմաթիվ տիտղոսներ եմ նվաճել և շարունակում եմ լավ ֆուտբոլ ցուցադրել: «Ոսկե գնդակը» լավ առիթ կլիներ, որպեսզի հպարտանայի ոչ միայն ես, այլև իմ ընտանիքը»,- նշել է Ռիբերին:
 

Ռիբերին զգում է երկրպագուների աջակցության կարիքը