.jpg)
Տորոնտոյի թմրամոլ քաղաքապետը հրաժարական չի տա
Տորոնտոյի սկանդալային քաղաքապետ Ռոբ Ֆորդը խոստովանել է, որ 2 տարի ապօրինի կերպով թմրանյութեր է ձեռք բերել, ինչպես նաև` ասել է, որ հավանաբար շուտով իր վերաբերյալ մի շարք նոր փաստեր կհրապարակվեն, որոնք կվերածվեն սկանդալի: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ռ. Ֆորդը, սակայն, չի պատրաստվում հրաժարվել իր պաշտոնից: Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ` նրան ակադեմիական արձակուրդ կտրամադրվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռ. Ֆորդը խոստովանել էր, որ թմրանյութեր է օգտագործում:
Շրջանի վարչապետ Օնտարիո Քլին Ուինի խոսքով` օրենսդրական որևէ նորմ չկա, որը կթույլատրեր հեռացնել պաշտոնից Ռ. Ֆորդին, սակայն դա կարող է անել դատարանը: