.jpg)
ԼՂՀ և ՀՀ նախագահները ներկա են եղել ՊԲ զորավարժություններին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ այսօր Արցախի կենտրոնական և հարավային հատվածներում ներկա է գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:
Նախագահները մասնակցել են նաև զորամասերից մեկում ռազմական և կենցաղային մի շարք նոր օբյեկտների բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաեւ դիտել զինծառայողների պարապմունքները:
Նախագահ Սահակյանը կարևորել է բանակում ժամանակակից չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների առկայությունը՝ այն համարելով ծառայության արդյունավետ կազմակերպման անհրաժեշտ պայմաններից մեկը: