.jpg)
Սիրիայում ապստամբներն արդեն իրար են գլխատում. Լուսանկար +18
Վերջին օրերին Սիրիայում կռվող ընդդիմադիրների շրջանում մեծ արձագանք ունեցավ «Իրաքում և Շամում իսլամական պետություն» (ԻՇԻՊ) խմբավորման կողմից ընդդիմադիր զինյալներից մեկի սպանությունը:
ԻՇԻՊ-ի մարտիկները գլխատել էին զինյալին միայն այն բանի համար, որ վերջինս հիվանդանոցում՝ անգիտակից վիճակում, արտաբերել է որոշ շիական արտահայտություններ:

Հետո, սակայն պարզվել է, որ գլխատվածը ԻՇԻՊ-ի հետ միասին պայքարող «Հարաքաթ Ահրար աշ-Շամ» (ՀԱՇ) խմբավորման անդամ Աբու Աբդալլահ ալ-Հալաբին է եղել: ՀԱՇ-ը հայտարարել է, որ քննադատում է սպանությունը և որոնում է իրենց զինյալին գլխատած ԻՇԻՊ-ի անդամներին: