Վանաձորի դպրոցի մոտ հակատանկային արկ է հայտնաբերվել
14/11/2013 14:24

Վանաձորի դպրոցի մոտ հակատանկային արկ է հայտնաբերվել

Այսօր՝ ժամը 11.16-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցի մոտակայքում, խմելու ջրի խողովակաշարի տեղադրելիս հայտնաբերվել է արկանման առարկա: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից: 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ օպերատիվ խումբը և ՀՀ ՊՆ N զորամասի սակրավորային խումբը:

Պարզվել է, որ ըստ նախնական տվյալների, դեպքի վայրում հայտնաբերվել է 75 մմ հակատանկային արկ: 

Վանաձորի դպրոցի մոտ հակատանկային արկ է հայտնաբերվել