Հալեպում հայ է զոհվել
15/11/2013 12:04

Հալեպում հայ է զոհվել

Հալեպում ականի պայթյունի հետևանքով հայ է զոհվել: Այս մասին հայտնում է «Բերիո լուրեր» ֆեյսբուքյան էջը: 

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում երեկ կեսօրին՝ հացի փռի մոտ։ Պարզվել է նաև զոհվածի ինքնությունը: Նա 1966թ.-ին ծնված հայ վարորդ Գևորգ Պողոսյանն է։

Հիշեցնենք, որ նախօրեին հրթիռակոծվել էր նաև Հալեպի հայաշատ Վիլլաներ թաղամասը, ինչի հետևանքով վիրավորների թվում եղել է 5 հայ` Հակոբ Դավոյանը, Հարութ Բազարբաշյանը, Րաֆֆի Բերբերյանը, Ճորճ Գևորգը, Տիգրան Մանուկյանը:

Նախորդող հրապարակումներ` Դամասկոսում Թարգմանչաց վարժարանի մոտ պայթյունից հայ աշակերտ է զոհվել 

Սիրիայում ևս մեկ հայ երեխա է զոհվել

 

Հալեպում հայ է զոհվել