.jpg)
Անի Ներսիսյանը` լավագույն դարպասապահ
Կրասնոդարում տեղի ունեցավ «Բարեկամություն» միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 1998 թ. և ավելի վաղ ծնված աղջիկների թիմեր՝ Հայաստանի հավաքականը, «Յունոստ-ՑՍՊ №4» և «Կուբանոչկան»:
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, մրցաշարում առաջին տեղը գրավեց «Կուբանոչկան», Հայաստանի հավաքականը 2-րդն էր, իսկ «Յունոստ-ՑՍՊ №4» թիմն զբաղեցրեց 3-րդ տեղը:
Որոշվեցին նաև մրցաշարի լավագույն խաղացողները: Լավագույն դարպասապահ`Անի Ներսիսյան (Հայաստանի հավաքական), լավագույն պաշտպան` Նատալյա Սոլոդսկայա («Կուբանոչկա»), լավագույն կիսապաշտպան` Աննա Սամոյլենկո («Յունոստ-ՑՍՊ №4»), լավագույն հարձակվող` Ելիզավետա Մոնակո («Կուբանոչկա»), մրցաշարի լավագույն խաղացող` Օլգա Օսիպյան (Հայաստանի հավաքական):
Բոլոր աղջիկներն ստացան նվերներ, պատվոգրեր և գավաթներ: ՀՖՖ-ն իր կողմից սահմանել էր «հանդիսատեսի համակրանքի մրցանակ», որոնք բաժին հասան «Կուբանոչկա» թիմի խաղացողներ Անաստասիա Մարտինենկոյին և Վիկտորիա Դետկինային: