.jpg)
Անհետացել է Թութանհամոնի «3000-ամյա քույրը»
Եգիպտոսում թանգարանից անհետացել է Թութանհամոնի քրոջ 3000-ամյա արձանը: Իշխանությունները միջազգային հետոխուզում են հայտարարել: Արձանի հետ անհետացել են նաև 100 այլ ցուցանմուշներ: Իրավապահները կարծում են, որ գողությունը կատարվել է հատուկ հանձնարարությամբ և հնարավոր է՝ գողոնն արդեն վաճառված լինի:
Թանգարանի աշխատակիցները հարցաքննության ժամանակ հայտնել են, որ իրենց համոզմամբ՝ գողերը իմացել են, թե ինչ են փնտրում: Ինչպես հայտնում է vest.ru-ն, 46 հնագույն ցուցանմուշներ չեն գողացվել միայն նրա համար, որ բավական ծանր են եղել: