Կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը
15/11/2013 19:55

Կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ այսօր կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ): Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:

Տնօրինության համար հիմք է ծառայել Հայր Նշանի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին դիմումը:
Կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Արմեն Պետրոսյան ավազանի անունով: 

Կարգալույծ է հռչակվել Տ. Նշան աբեղա Պետրոսյանը