Հայտնի է «Ինտերի» նոր նախագահի անունը
15/11/2013 18:18

Հայտնի է «Ինտերի» նոր նախագահի անունը

Ինդոնեզիացի գործարար Էրիկ Տոհիրը զբաղեցրել է «Ինտերի» նախագահի պաշտոնը` ձեռք բերելով միլանյան թիմի բաժնետոմսների գլխավոր փաթեթը: Այս մասին տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը:

Հիշեցնենք, որ Տոհիրը փոխարինել է Մասսիմո Մորատտիին: Չէր բացառվում, որ 68-ամյա իտալացին «Ինտերի» վաճառքից հետո կպահպանի իր դիրքը և հիմա նշվում է, որ Մորատտին կդառնա իտալական ակումբի պատվավոր նախագահը:
 

Հայտնի է «Ինտերի» նոր նախագահի անունը